Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն արգելել է ցանկացած զանգվածային ժամանցային միջոցառումների անցկացումը երկրի բոլոր հյուրանոցներում: Այս մասին երեքշաբթի հայտնել է NTV հեռուստաալիքը` վկայակոչելով ՆԳ նախարարության կողմից նախօրեին տարածված հաղորդագրությունը:

«2020 թվականի դեկտեմբերի 31-ից ժամը 21:00-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 4-ը ժամը 05:00-ն ոչ մի դեպքում չի թույլատրվի ամանորյա ծրագրեր, պարահանդեսներ եւ այլ միջոցառումներ անցկացնել հյուրանոցներում եւ հանգստի գոտիներում»,- ասվում է փաստաթղթում: Արգելվում է նաեւ ցանկացած պրոմո ակցիաներ եւ գովազդային արշավներ անցկացնել հյուրանոցի տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 14-ին երկրի նախագահ Թայիփ Էրդողանը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում հայտարարել էր Թուրքիայում դեկտեմբերի 31-ի ժամը 21:00-ից մինչեւ հունվարի 4-ը 05:00-ն անդադար պարետային ժամ մտցնելու մասին: Այժմ հանրապետությունում աշխատանքային օրերին ժամը 21:00-ից 05:00-ն, ինչպես նաեւ հանգստյան օրերին տնից դուրս գալու սահմանափակումներ են գործում: Բացի այդ, Թուրքիայում սահմանափակվում է մթերային խանութների եւ առեւտրի կենտրոնների այցելուների թիվը: Ընդ որում, փողոց դուրս գալիս մարդկանց մոտ QR կոդեր կհաշվվեն, որոնք այնտեղ «առողջության կոդեր» են կոչվում: