Քաղաքապետարանի այն աշխատակիցները, որոնք այսօր դուրս կգան փողոց, հանկարծ ու հանկարծ ձեր մտքով չանձնի նրանց ենթարկել պատասխանատվության, որովհետեւ դա իրենց սահմանադրական իրավունքն է: Այս մասին, այսօր դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը՝ դիմելով քաղաքապետարանի ղեկավարությանը:
«Իսկ Աջափնյակի թաղապետարանի այն աշխատակիցը, որը չարաշահելով իր պաշտոնական դիրքը, հաթաթա էր տալիս դպրոցի ուսուցիչներին կամ մանկապարտեզների դաստիարակներին, կոչ եմ անում ականջից բռնել ու դուրս շպրտել վարչական շրջանի շենքից: կոչ եմ անում բոլորիդ միանալ համազգային գործադուլին: Նեռը պետք է հեռանա»,-ասաց նա:





























