Ժամանակին համընթաց քայլելու համար անհրաժեշտություն է ձեռնարկել դինամիկ եւ արագ անցում դեպի այլըտրանքային էներգիայի: Այս համատեքստում ՍՈԼԱՐԱ ընկերությունը խնդրի լուծման հնարավոր տարբերակ է համարում էկոլոգիապես մաքուր համարվող փոխադրամիջոցների տարածումը Հայաստանում:

Խոսելով էլեկտրամոբիլների առավելությունների մասին՝ նշենք, որ էլեկտրական շարժիչով ավտոմեքենան բացարձակապես որեւէ վնաս չի հասցնում բնությանը։ Այս առումով համեմատության եզր անգամ չկա ներքին այրման շարժիչով մեքենաների հետ։ Նրանց գլխավոր առավելությունն այն է, որ չունեն թունավոր արտանետումներ։ Ինչ վերաբերում է խնայողությանը, ապա տարբեր հաշվարկներով այս մեքենաները նույն հզորությամբ բենզինով կամ դիզվառելիքով աշխատող մեքենաներից միջինը 3-5 անգամ ավելի խնայող են։

Հայ վարորդները ցանկություն եւ պատրաստակամություն ունենալով անցնել էկոլոգիապես ավելի մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործմանը, դեռեւս դա իրատեսական չեն համարում  քանի դեռ համապատասխան պայմանները ստեղծված չեն՝ գրեթե բացակայում են էլեկտրական մեքենանների լիցքավորման կայանները:

Սոլարա ընկերության հիմնական նպատակն է ներմուծել եւ տեղադրել նվազագույնը 40 էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ Երեւանում եւ մարզերում, որոնք տեղակայված կլինեն իրարից  առավելագույնը 100 կմ հեռավորությամբ։

Այսպիսով, նպաստելով շրջակա միջավայրի համար էկոլոգիապես մաքուր մեքենաների քանակի ավելացմանը, դա էլ  իր հերթին կբերի օդի աղտոտվածության կրճատման։

Արդյունքում նպաստելով՝ բնապահպանական խնդիրների լուծմանը, տրանսպորտային միջոցների դիվերսիֆիկացմանը, համայնքների զարգացմանը, տուրիզմի խթանմանը եւ բնակչության իրազեկվածության բարձրացմանը:

ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արեւային էներգիայի ոլորտում գործող առաջատար ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին եւ հանդիսանում է ամերիկյան խոշոր  «ԷլԷյ Սոլար Գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: ՍՈԼԱՐԱ ընկերությունը ներմուծում եւ հայ սպառողին է ներկայացնում էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տեսակի փոխադրամիջոցները եւ նրանց անխափան աշխատանքի համար նախատեսված բոլոր պարագաները:

Մանրամասներին ծանոթանալու համար այցելեք solara.am: