Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։41-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի ամառանոցներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:05-ին, մարվել՝ 14:48-ին: Այրվել է «BMW 525» մակնիշի ավտոմեքենան: