Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմածովային ուժերը մարտական հրաձգությամբ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովի արեւելյան հատվածում:

Նախարարությունը չի հայտնել, թե կոնկրետ որտեղ են անցկացվել վարժանքները, բայց, դատելով լուսանկարներից, դրանք տեղի են ունեցել Թուրքիայի ափերի մոտակայքում, հայտնում է հունական City Times-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին իրավիճակը սրվեց, երբ թուրքական Kemal Reis ռազմանավը Քեմալ, որն ուղեկցում էր Oruс Reis հետազոտական ​​նավին, խոցվել էր հունական Limnos ֆրեգատի կողմից եւ լուրջ վնասվել էր: