Վերջերս տեղեկություն էր հայտնվել ռուսական «Օխոտնիկ» ծանր հարվածային դրոնի հերթական փորձարկումների անցկացման մասին, որը մշակվել է ըստ Ս-70 նախագծի: Ընդ որում՝ նշված էր, որ ի թիվս այլոց, անօդաչուն փորձարկվել է որպես անօդաչու որսման միջոց: Ռուսական «Օխոտնիկ» հեռանկարային ԱԹՍ-ի հենց այս բնութագիրն է հարուցել փորձագետների եւ սովորական ընթերցողների շրջանում հատուկ քննարկում, որոնք հետաքրքրվում են ռազմաօդային թեմայով: Թեման քննարկվում է նաեւ օտարերկրյա փորձագիտական շրջանակում, հայտնում է «Վոյեննոյե օբոզրենիեն»:
Քննարկումների ուղղություններից մեկը, մասնավորապես, կապված է Ռուսաստանի ՕՏՈՒ-ում «Օխոտնիկի» հնարավոր կիրառման հետ որպես հարվածային դրոնների ոչնչացման միջոց: Ընդ որում՝ անհրաժեշտ է արձանագրել, որ այսօր սեփական մշակման ԱԹՍ ունեն աշխարհի ընդամենը մի քանի պետություններ: Նրանց թվում են՝ ԱՄՆ-ն, Թուրքիան, Իսրայելը, Չինաստանը: Հաշվի առնելով այն, որ վերջին մի քանի ամիսներին ռազմական գործողություններում ակտիվորեն կիրառվել են թուրքական Bayraktar-TB2 հարվածային ԱԹՍ-ները, ենթադրվում է, որ «Օխոտնիկը» կարող է փորձարկվել որպես հենց այս դրոնների ոչնչացման միջոց:
Անհրաժեշտ է նշել այն բանի որոշակի հավանականությունը, որ ռուս մասնագետների տրամադրության տակ կան թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ: Այդպիսի անօդաչուներ խոցվել են Լիբիայում մարշալ Խալիֆ Հաֆթարի Լիբիական ազգային բանակի այս կամ այն միջոցներով, Լեռնային Ղարաբաղում հայկական ՀՕՊ միջոցներով: Այս փաստերը հիմք են տալիս ասելու, որ տեխնոլոգիաները, ներառյալ նրանք, որոնք բացահայտում են տվյալների փոխանակման գործառնությամբ, նվազագույնը տեսկանորեն կարող էին ուսումնասիրվել ռուս մասնագետների կողմից:
Եթե սրա վրա ուշադրություն դարձնենք, ապա «Օխոտնիկի» օգտագործումը որպես «Բայրաքթար» հարվածային դրոնների «ոչնչացնող»,- որպես ուղիղ օդային որսման դրսեւորում,- ինչ-որ անհավանական բան չէ: «Օխոտնիկը» նման գործողությունների համար կարող է գործել ինքնավար: Եվ երկնքում նրա միայն հայտնվելը ռազմական գործողությունների այս կամ այն գոտու վրա, որտեղ կիրառվում են հարվածային ԱԹՍ-ներ, կարող է վճռորոշ գործոն լինել, որ այդ ԱԹՍ-ներն այնտեղ դադարեն կիրառել: Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ «Օխոտնիկի» ակնհայտ առվելությունը բարձրության եւ արագության տեակետից: Բաց աղբյուրներում նշված է, որ նրա պրակտիկ առաստաղը մոտ 18 հազար մետր է («Բայրաքթարի» առաստաղը մոտ 8 կմ է), իսկ բարձրության էշելոններում արագությունը մոտ 1 հազար կմ/ժամ է: Սա ապրիորի ապահովում է փաստացի ցանկացած պայմաններում կատարել «վազանց» կամ Bayraktar դասի հարվածային ԱԹՍ-ների անմիջական ոչնչացում:



























