Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II իր ամուսնու` Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ միասին COVID-19 կորոնավիրուսի համավարակի պատճառով Սուրբ Ծնունդն առանձին են նշել թագավորական ընտանիքի մնացած անդամներից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը ՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները:
Արքայական զույգը տոնը նշել է Ուինձորի ամրոցում, ոչ թե Սանդրիհեմյան պալատում, որտեղ այդ օրն ավանդաբար հավաքվում են թագուհու ընտանիքի բոլոր անդամները: Եղիսաբեթ II այս տարի ստիպված էր հրաժարվել մասնակցությունից տոնական ժամերգությանը:
Մեծ Բրիտանիայի թագուհին ավանդաբար սուրբծննդյան ուղերձով կդիմի բրիտանացիներին: Ելույթը նախատեսված է տեղական ժամանակով 15:00-ին





























