Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իրեն հասցեագրված գովասանքին՝ Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների մակարդակը «մեծ հազվադեպություն» անվանելով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Պուտինի այդ հայտարարությունը վերաբերում է նաեւ իրեն: Այն պահից ի վեր, երբ ես ծանոթացա նրա հետ, նա հենց այդպիսին էր: Նա անկեղծ մարդ է, իր խոսքի տերն է, եւ մեր հարաբերությունների զարգացումը ցույց է տալիս, որ գրեթե ոչ մի պետության հետ նման ամուր կապեր չունենք, եւ դա մեծ հազվադեպություն է: Հուսով եմ՝ հետագայում եւս նման հարաբերությունների մակարդակը կպահպանվի»,-ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել է, որ երբեմն իր եւ Էրդողանի հայացքները չեն համընկնում առանձին հարցերի շուրջ, սակայն Էրդողանը «իր խոսքի տերն է եւ պոչ չի խաղացնում»:




























