Ես տեղեկություն չունեմ Կապանում ռուսական ռազմաբազայի տեղակայման եւ ընդհանրապես այդպիսի պլանների մասին: Այս մասին դեկտեմբերի 25-ին ԲՀԿ խորհրդարանական խմբակցության կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ՀՀ Սյունիքի մարզի խոշորացված Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նա միայն ասաց, որ ռուս սահմանապահներն այժմ տեղակայված են Կապանի մոտակայքում գտնվող Կարմրաքար գյուղի տարածքում:
«Նրանք ծառայություն են իրականացնում նաեւ Գորիսում»,- հայտնել է Փարսյանը:





























