Ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիներին ողջամիտ ժամկետ տվեցին ճանապարհը բացելու համար, հայտարարելով, որ դա կամավոր չանելու դեպքում, իրենք օրենքով սահմանված միջոցներով այդ կանեն։
Մի քանի րոպե հետո, ոստիկանության վերադաս սպան տեսնելով, որ իր պահանջը չեն կատարում քաղաքացիները, ոստիկանության ծառայողներին հրաման տվեց ճանապարհը բացել։
Այդ ընթացքում վիճաբանություն սկսվեց ակցիայի մասնակիցներից մեկի եւ ոստիկանության ծառայողի միջեւ։
«Խի՞ ես գոռում»,- լսվեց ոստիկանի ձայնը։
«Լավ եմ անում, արա»,- պատասխանեց ակցիայի մասնակիցը։
«Չգոռաս, արա»,- շարունակեց ոստիկանը։
«Արան դու ես, քեզ ոստիկանի նման պահի»,- արձագանքեզ ակցիայի մասնակիցը։




























