Ուզբեկստանում քննարկվում է օրինագիծ, որը նախատեսում է Քրեական օրենսգրքից բացառել նորմը, որը կապված է զրպարտանքի եւ վիրավորանքի համար ազատությունը սահմանափակելու հետ, հաղորդում է Sputnik-Ուզբեկստան-ը:

«Համաձայն օրինագծի՝ ենթադրվում է ՔՕ-ի Զրպարտանքին վերաբերող հոդվածից բացառել մինչեւ 1 տարվա ազատությունը սահմանափակելու կամ մինչեւ 1 տարի ժամկետով կալանավորելու կետը՝ թողնելով 200-400 բազային հաշվարկային միավորի չափով տուգանքը կամ 300-600 ժամ պարտադիր հասարակական աշխտանքի տեսքով պատիժը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Զրպարտանքի, ծանր կամ առանձնակի ծանր հանցանք կատարելու մեջ մեղադրանքի համար, որը հանգեցրել է ծանր հետեւանքների, ելնելով կանխակալ կամ այլ մտադրություններից սահմանվում է նորմ, որը կարող է ենթադրել 1-3 տարվա ազատության սահմանափակում կամ մինչեւ 3 տարվա կալանավորում:

Իսկ «Վիրավորանքին» վերաբերող մասը ենթադրվում է խմբագրել՝ դրանում ավելացնելով նաեւ Համացանցում վիրավորանքը:

Ավելի վաղ Ուզբեկստանի նախագահը հանձնարարել էր լրամշակել զրպարտանքի եւ վիրավորանքի համար ազատազրկման նորմը:

Երկրի ղեկավարը նաեւ կարգադրել էր ուժեղացնել ապօրինի գործողություններից կամ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումներից լրագրողների պաշտպանությունը: