Առնվազն յոթ մարդ է տուժել, այդ թվում` հինգ երեխա, Սապորո քաղաքում տեղի ունեցած պատահարի արդյունքում: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Kyodo գործակալությունը:

Երեք ավտոմեքենաների մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել քաղաքային խաչմերուկում: Արդյունքում ավտոմեքենաներից մեկը մխրճտվել է ճանապարհի մոտակայքում գտնվող մանկապարտեզի շենքի մեջ:

Ավտոմեքենան կոտրել է մուտքի դուռը եւ ապակե պատը: Արդյունքում ներսում գտնվող երեխաներն ու դաստիարակները տարբեր վնասվածքներ են ստացել: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: