Թունիսի նախագահ Կայսու Սաիդին անհայտ պարունակությամբ շնորհավորական ծրար են ուղարկել: Այս մասին Mosaique FM-ի հետ զրույցում հայտնել է երկրի դատախազի տեղակալ եւ տեղեկատվության ու հաղորդակցության վարչության ղեկավար Մոհսեն ադ Դալին, փոխանցում է Lenta-ն:
Նրա խոսքով՝ Կարթագենի նախագահական պալատ է ուղարկվել ծանրոց, որի մեջ ոչ մի փաստաթուղթ չի եղել, բայց եղել է անհայտ նյութ: Ադ Դալիի կարծիքով՝ ոչ մի բան չի վկայում, որ դա թույն է եղել: Նա, սակայն, նշել է, որ ծրարը փոխանցել են իրավասու փորձագետների, որոնք ճշգրիտ կասեն, թե դա ինչ նյութ է: Դրանից բացի, նախատեսում են սկսել ուղարկողի որոնումները:
Ծրարը բացել է պալատի աշխատակիցներից մեկը: Ինքը՝ նախագահն իրեն լավ է զգում:
Երկրում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում, ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը եւ բողոքում ցածր կենսամակարդակից: Մի շարք քաղաքներում ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, ցուցարարներին ցրելու համար անվտանգության ուժերն օգտագործել են արցունքաբեր գազ: Թունիսում ցույցերը համընկել են «հասմիկի հեղափոխության» 10-ամյակին, որը հրահրեց «արաբական գարունը»:





























