Սաուդյան Արաբիան ԱՄՆ հիմնական գործընկերն է տարածաշրջանում եւ տարածաշրջանային անվտանգության կարեւոր հենարանը: Այս մասին Al-Awsat-ին հայտարարել է Պենտագոնի մամուլի խոսնակ, ծովային հետեւակի փոխգնդապետ Անտոն Սեմելռոթը:

ԱՄՆ-ը պատրաստվում է առաջիկայում ուժեղացնել իր ռազմական բազաները Թագավորությունում: Սեմելռոթը նշել է, որ Պենտագոնը շարունակում է գնահատել իր իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցի տարածաշրջանում` օպերատիվ պահանջներն ու ռիսկերը հավասարակշռելու եւ համաշխարհային պարտավորությունների կատարմանը նախապատրաստվելու համար: Նա շեշտել է, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ հիմնական գործընկերն է Մերձավոր Արեւելքում եւ տարածաշրջանային անվտանգության կարեւոր հենարանը:

Նա մեջբերել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին, ով նախորդ շաբաթ Սենատի` Զինված ուժերի հարցերով կոմիտեին հայտնել էր, որ պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարելու իր տարածաշրջանային գործընկերների հետ ՝Մերձավոր Արեւելքում` Իրանին զսպելու եւ տարածաշրջանային կայունության ապահովման համար անհրաժեշտ հնարավորությունները սահմանելու համար: