Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում  «շատ ցածր ինտենսիվությամբ» սարք է պայթել Իսրայելի դեսպանատան մոտ, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով ոստիկանությունը: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Նյու Դելիի ոստիկանությունը հայտնել է, որ վնասվել են միայն մոտակայքում կայանված երեք ավտոմեքենաների ապակիները, որոնք պայթյունի հետեւանքով կոտրվել են:

Ըստ նախաքննության` միջադեպը կարող է «սենսացիա ստեղծելու չարաճճի փորձ» լինել:

Ոստիկանությունը շրջափակել է պայթյունի վայրը: Կատարվում է հետաքննություն: