Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափերը Վրաստանը կստանա փետրվարի վերջում: Այդ մասին ասված է երկրի վարչապետ Գեորգի Գախարիայի ֆեյսբուքյան գրառման մեջ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Հայտնի է, որ դա կլինի ամերիկյան Pfizer ընկերության դեղամիջոցը: Միաժամանակ հաղորդագրության մեջ նշված է, թե դեղաչափերի ինչ քանակության մասին է խոսքը:
Գախարիան հավելել է, որ համաձայն ազգային պլանի, առաջին դեղափաչերը ստանալուց անմիջապես հետո կմեկնարկեն բժշկական անձնակազմի պատվաստումները:
Վրաստանում տնտեսությունը լիարժեք բացելու համար պլանավորվել է կորոնավիրուսի դեմ պատվաստել չափահաս բնակչության մինչեւ 60 տոկոսին՝ 1.6 միլիոն մարդ: Նրանց պատվաստելու համար պետք է շուրջ 900 հազար դեղաչափ եւ շուրջ 164 միլիոն լարի (50 միլիոն դոլար):
Պատվաստվելու համար առաջնահերթ խմբերն են նախ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, երկարաժամկետ խնամքի հաստատություններին անձնակազմն ու շահառուները, այնուհետեւ 75 տարեկանից բարձր քաղաքացիները, 65-74 տարեկան մարդիկ, ինչպես նաեւ 55-64 տարեկան քաղաքացիները, 18-54 տարեկան քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ: Ավելի ուշ նախատեսվում է պատվաստել բնակչության մնացած անդամներին, այդ թվում՝ վիրուսով վարակված բնակիչներին:



























