Հնդկաստանում տղամարդը սպանել է իր քրոջը նրա հարսանիքի օրը սիրեկանի հետ լուսանկարները հրապարակելու պատճառով, հաղորդում է TV9 տեղական հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգի Մերաթխ քաղաքում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարսանիքի նախօրեին կնոջ սիրեկանը, որը հետ նա մի քանի տարի կապ է պահպանել, հրապարակել էր համացանցում նրանց համատեղ լուսանկարներն ու տարածել կնոջ բարեկամների միջեւ:
Լուսանկարները հրապարակելու հետեւանքով հարսնացուի եղբայրը, որը դեմ էր նրանց հարաբերություններին, զայրացել է, վերցրել ատրճանակն իր ընկերոջից, որից հետո սպանել քրոջը:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը խոստովանել է հանցագործությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:



























