Ռուսաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված եւս 18 359 մարդ է հայտնաբերվել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Մոսկվայում օրական աճը կազմել է 2284 մարդ:

Երկրում մեկ օրվա ընթացքում մահացել է 485 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 73 182-ի:

Ապաքինվել եւ դուրս է գրվել 3 միլիոն 300 004 պացիենտ, այդ թվում՝ 20 040 մարդ վերջին օրվա ընթացքում:

Նոր դեպքեր են գրանցվել երկրի 84 շրջաններում: Մոսկվային հաջորդում է Պետերբուրգը (2160 դեպք), Մոսկվայի շրջանը (1082 դեպք) եւ Նիժեգորոդսկի շրջանը (464 մարդ):

Ռուսաստանում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 3 միլիոն 850 439 մարդ: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է 26,07 միլիոն, Հնդկաստանում՝ 10,74 միլիոն, Բրազիլիայում՝ 9,17 միլիոն, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 3,80 միլիոն վարակակիր: