Արարատի մարզում հունվարի 30-ին, ժամը 20։00-ի սահմաններում Տափերական գյուղի բնակիչ 66-ամյա Սամվել Շ․-ն, իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով, Շահումյան գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ջրատար առվի կողքին առկա բետոնե արգելապատնեշին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Սամվել Շ․-ն, նրա ուղևոր՝ համագյուղացի 53-ամյա Գրիգոր Ս․-ն մամնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։




























