Ես Հայկ Մարությանին համարում եմ անիմաստ քաղաքապետ, բայց ինքը եղավ այդ քաղաքական թիմի այն եզակի մարդկանցից մեկը, որ ստրկաբարո կերպով չկանգնեց եւ չարդարացրեց դավաճանությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այո, Հայկ Մարությանը պետք է հեռանա, որովհետեւ դեռ այն ժմանակ Նիկոլ Փաշինյանը նեղ շրջապատում ասում էր՝ եթե նույնիսկ կոշիկի շնուրոկ դնեմ, ընտրվելու է: Հայկ, իմացիր, ինքը քեզ համեմատեց կոշիկի շնուրոկի հետ: Այո, ինքը բոլորին է համարում ավելի նվազ իր, քան իր ուսապարկը: Որ մեկդ փոձեք իր դեմ դուրս գալ, ինքը ստիպելու է, որ նույն ստատուսը գրեն ձեր մասին»,-ասաց նա: