2020 թվականի դեկտեմբերին գրանցվել է 3,4 տոկոսի ինֆլյացիա: Ընդ որում՝ 12-ամսյա ինֆլյացիան կազմել է 3,7 տոկոս: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա պարզաբանմամբ՝ ինֆլյացիայի աճը կապված է ներմուծվող սննդամթերքի գնաճի հետ: Նրա խոսքով՝ 12-ամսյա բնական ինֆլյացիան հասել է 3,6 տոկոսի: «Հումքի եւ սննդամթերքի համաշխարհային շուկայում դիտվում են ինֆլյացիոն միտումներ: Ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում Հայաստանում համավարակի եւ ռազմական դրության անորոշությամբ պայմանավորված տնտեսական ակտիվությունն ակնկալվածից ցածր է եղել, մասնավորապես՝ ծառայությունների ոլորտում: Տնտեսության վարկավորման տեմպերի ակնկալվող նվազումը նույնպես ազդեցություն կունենա ներքին պահանջարկի վրա»,- հավելեց ԿԲ նախագահը:

Գալստյանը շեշտեց, որ ԿԲ խորհուրդը կարեւորում է կառուցվածքային փոփոխությունները՝ ներքին տնտեսական ներուժի մեծացման նպատակով, այդ թվում՝ դրամավարկային քաղաքականության միջոցով: «Ինֆլյացիոն ցուցանիշները լինելու են թիրախային՝ 4 տոկոս մակարդակում»,- ամփոփեց նա: