2020-ի վերջին տնտեսական անկումը 7.8 տոկոս կկազմի` չնայած նախկինում 7.2 տոկոս անկում էր կանխատեսվում, փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Ինչ վերաբերում է 2021 թվականի տվյալներին, ապա անկումն ավելի վաղ կանխատեսվում էր 2 տոկոսի մակարդակում: Վերջին կանխատեսումները կներկայացվեն մարտին»,- ասաց նա: