Հայաստանը 10 տարի ժամկետով 750 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել` տարեկան 3.875 տոկոս եկամտաբերությամբ: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Եթե դրանց հաշվին նախկինում թողարկված պարտատոմսերի մարումը չիրականացվի, ապա պետական պարտքը կավելանա հենց այս գումարի չափով: Պահանջարկը շատ մեծ էր: Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ նման պահանջարկ երբեք չի եղել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ փորձագետները Հայաստանի պետական պարտքի մինչեւ 8 միլիարդ դոլար աճ են կանխատեսում:





























