Գիտնականները վաղուց գիտեն, որ ֆիզիկական ակտիվությունը լավացնում է կոգնիտիվ ֆունկցիաներն ու նպաստում հոգեկան առողջության կարգավորմանը: Սակայն դեռեւս ուսումնասիրված չէին այդ կապի նյարդաբանական ասպեկտները: Այժմ, երբ ճապոնացի գիտնականներն ուսումնասիրել են կոգնիտիվ ֆունկցիաների, աէրոբային պատրաստվածության եւ սպոնտան թարթման հաճախականության միջեւ կապը, ամեն ինչ պարզ է դարձել, գրում է Med-heal.ru պորտալը:
Ցուկուբայի համալսարանի աշխատակիցները հրապարակել են գիտական աշխատանք Medicine & Science in Sports & Exercise պարբերականում, որում ապացուցել են, որ ինքնաբուխ թարթելու հաճախականությունը, ուղեղի դոֆամինային համակարգի արտացոլող ակտիվությունը կարող է դիտարկվել որպես աէրոբային պատրաստվածության եւ կոգնիտիվ ֆունկցիաների միջեւ կապի ցուցիչ:
«Ֆիզիկական վարժություններով պայմանավորված՝ կոգնիտիվ ֆունկցիաների փոփոխությունը կարող է արտացոլվել դոֆամիներգիկ համակարգի ակտիվության վրա: Սակայն դեռեւս մենք չունեինք այդ համակարգի ակտիվության ցուցիչները»,-ասում է հետազոտության առաջատար հեղինակ Ռյութ Կուվամիձուն՝ հավելելով, որ այդպիսի ցուցիչ կարող է համարվել սպոնտան թարթելը:
Նոր հետազոտության արդյունքները թույլ են տալիս բարելավել հասկացողությունը, թե ինչպես է ֆիթնեսն ազդում ուղեղի վրա: Գիտնականները համողված են, որ հաշվի առնելով նոր տվյալները՝ կարելի է ստեղծել հատուկ ֆիզիկական վարժություններ, որոնք կարող են ազդել նախ կոգնիտիվ ֆունկցիաների, տրամադրության եւ մոտիվացիայի վրա:




























