Սնկերը հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն սննդի տեսքով: Բազմաթիվ ձեռնարկատերեր դիտարկում են սնկերը որպես էկոլոգիապես մաքուր շինանյութ: Ինժեներներն արդեն գիտափորձեր են կատարում սնկերով, որոնք կարող են զգալի չափով կրճատել շինարարության ոլորտում ածխածնի արտանետումները: Երբ գա շենքը քանդելու ժամանակը, սնկերը չեն վնասի բնությունը՝ հեշտությամբ քայքայվելով, հաղորդում է Planet- today-ը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ շինանյութերն ընդհանուր առմամբ կազմում են մարդկության կողմից յուրաքանչյուր տարի ածխաթթու գազի 40 տոկոս արտանետումների պատճառ: Սակայն սնկերի մանրաթելային արմատներից պատրաստված աղյուսներն ամուր են, թեթեւ, հրակայուն, ինչպես նաեւ պատրաստված են օրգանիկ նյութից, ոչ թե կավից կամ բետոնից:

Սնկային «աղյուս» պատրաստելու համար միկելիումը համադրում են տարբեր գյուղատնտեսական թափոնների հետ, ինչպիսիք են ծղոտը կամ եգիպտացորենի թեփը: Այնուհետեւ այն աճեցվում է շուրջ երկու շաբաթ եւ ծղոտի հետ համադրելուց հետո տաքացվում է կամ անցնում քիմիական մշակում սնկերը սպանելու համար: