Մեքսիկայում հայտնաբերվել են հին ժայռապատկերներ, որոնք վկայում են տիեզերքի հետ մարդկանց կապի մասին: Այս թեմայով ուսումնասիրություն են հրապարակել Մեքսիկայի պատմության եւ մարդաբանության ազգային ինստիտուտի (INAH) մասնագետները, հայտնում է Planet-today-ը:

Խոսքը ժամանակակից Կուեւա դե լա Մեսիտա բնակավայրի տարածքում գտնվող Հույակոկոտլե քաղաքում գտածոների մասին է: Այստեղ պահպանվել են բազմաթիվ ժայռապատկերներ, որոնցից մի քանիսը, ինչպես պարզել են INAH-ի աշխատակիցները, կապված են տիեզերական արարողությունների եւ դիցաբանական հետաքրքիր արարածների հետ:

Գիտնականները նշել են, որ ծիսական նկարչություն է օգտագործվել է Նոր կրակի արարողությունը անցկացնելու համար:

Նոր կրակի արարողությունը բնորոշ ծես է Մեզոամերիկայի բոլոր բնակիչների համար, ովքեր հավատացել են ապոկալիպսիսին եւ փորձել են հետաձգել այն: Օրինակ, ացտեկները հավատում էին, որ եթե Նոր կրակի արարողությունը չանցկացվեր 52 տարին մեկ, ապա աստվածները կբարկանան եւ կկործանեն աշխարհը: Մեզոամերիկայում տարածված 52-ամյա օրացույցը սերտորեն կապված է եղել «կենդանակերպի նշանների», մասնավորապես` Միկա եւ Մամալխուազտլի համաստեղությունների հետ: