Թագավորական ՌԾՈՒ բրիտանացի սպան գաղտնի միջուկային բազայում սիրեկանի հետ «պատվերով պոռնոյում» է նկարահանվել, հայտնում է The Sun-ը:
Լեյտենանտ Քլեր Ջենքինսը Շոտլանդիայում Քլայդ ռազմածովային բազահում «Ֆասլեյն» ատոմային սուզանավի կենտրոնակայանում նկարահանված բաց կադրեր է տեղադրել համացանցում: X ռեյտինգով մեծ թվով առցանց հոլովակներում մասնակցում է նրա սիրեկանը՝ ավագ նավաստի Լիամ Դոդինգթոնը:
«Հրամանատարները չեն կարողանում դրան հավատալ: Կարող են գործարկվել անվտանգության սպառնալիքների բոլոր տեսակները»,- բրիտանական պարբերականին հայտնել է ՌԾՈՒ-ում աղբյուրը:
Նշվում է, որ Ջենքինսը «իր ղեկավարության հետ անկեղծ ու ազնիվ է եղել, որ ազատ ժամանակ հենց դրանով է զբաղվում»:
Ջենքինսը սպա է, որը 1,3 մլդ դոլար արժողությամբ HMS Artful սուզանավում եղել է նավաստիների թիմի հրամանատարը, հայտնում է The Sun-ը: Նա նաեւ պատասխանատու էր հատուկ նշանակության ջոկատայինների խմբին ծով ուղարկելու եւ «Տոմահավկ» թեւավոր հրթիռների համար:
Թագավորական ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հաստատել է, որ «քննությունը շարունակվում» է: «Եթե անձնակազմը չգործի մեր արժեքներին եւ ստանդարտներին համապատասխան, մենք առանց տատանվելու համապատասխան գործողություններ կձեռնարկենք»,- ասել է նա:





























