Շվեդիայի Սուրսելե քաղաքում մեկ կրոնի դիմաց բնակարան է վաճառքի հանվել, գրում է Lenta-ն՝ հղում անելով SVT Nyheter-ին:

Տարիներ առաջ քաղաքապետարանը տեղի բնակարանաշինական կոոպերատիվին աջակցելու համար գնել է մի քանի բնակարան եւ դրանց ենթավարձույթի տվել: Հետագայում անշարժ գույքը որոշել են վաճառել: Այժմ վաճառքի է հանվել միայն մեկ օբյեկտ, մյուսները շուտով վաճառքի կհանվեն:

Բնակարանները գտնվում են լուսավոր երեքհարկանի շենքում: Ներսը մաքուր է եւ կոկիկ, կան բոլոր հարմարությունները: Ավելի  վաղ Սուրսելե քաղաքը փորձում էր այդտեղ բնակեցնել ներգաղթյալների, սակայն նրանք արագ էին տեղափոխվում, քանի որ երեխաների համար դպրոցներ չկան: Քաղաքի բնակչությունը մեծ չէ՝ մոտ 3 հազար մարդ: