Բոլոր սիրահարների օրը Ռուսաստանում կայացել է առաջին հարսանիքը երկրքում, հաղորդում է Գազետա.ru-ն՝ հղում անելով Aviasales մամուլի ծառայությանը:

Ընդհանուր առմամբ 27 սիրահար զույգ ժամադրության է գնացել երկնքում Մոսկվայից Մոսկվա հատուկ չվերթով՝ Կալուգայում ֆուրշետի համար կանգառով:

Տիմոֆեյն ու Աիդան ամուսնացել են ինքնաթիռի սրահում: Բորտ-ուղեկցորդուհին հայտարարել է նրանց՝ որպես այր եւ կին, ինչից հետո նրանք փոխանակել են ամուսնական մատանիները:

Նշվում է, որ երիտասարդները մրցույթի հաղթողների շարքում էին եւ ստացել էին հնարավորություն կազմակերպել արտասովոր արարողություն:

«Երբ մենք պլանավորում էինք հարսանիքը, շատ էինք ցանկանում շրջանցել «սիրո նավերն» ու «հասարակության նոր բջիջները» ՔԿԱԳ-ի պատերի ներսում: Որոշել էինք, որ, եթե հաղթենք ավիատոմսերը փետրվարի 14-ին, կգրանցենք մեր ամուսնությունը հենց երկնքում»,-պատմել է Աիդան: