Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մեծացել է 165-ով, մահացել է 11 մարդ:
Ըստ StopCov պաշտոնական կայքի տվյալների՝ երկրում համավարակի սկզբից այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 265 722 դեպք:
Միաժամանակ, վերջին 24 ժամում կովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 639 մարդ, համավարակի սկզբից ապաքինվել է 258 732 պացիենտ, մահացել՝ 3 363-ը:
Ներկայումս կարանտինում է 238 մարդ, ստացիոնարներում՝ 1 932, կովիդ-հյուրանոցներում՝ 232:





























