Ամերիկյան HBO եւ բրիտանական BBC հեռուստաալիքները սկանդալային WikiLeaks-ի եւ դրա հիմնադիր Ջուլիան Ասանջի մասին համատեղ նախագիծ են սկսում։ Ինչպես տեղեկացնում է Deadline պարբերականը, նախագծի սցենարի վրա աշխատում է «28 շաբաթ անց» ֆիլմի սցենարիստ Ռոուն Ջոֆեն, իսկ ռեժիսորը օսկարակիր Չարլզ Ֆերգյուսոնը։ Ըստ պարբերականի՝ նախագծի սյուժեն հիմնված է լինելու New Yorker թերթում հայազգի լրագրող Րաֆֆի Խաչատուրյանի՝ Ջուլիան Ասանջին նվիրված հոդվածի վրա։ Հեռուստասերիալում ներկայացվող իրադարձություններում ներկայացվելու է Wikileaks-ի ստեղծման, եւ 2010 թ.-ին դիվանագիտական սկանդալների մասին։
Հիշեցնենք, որ Wikileaks-ը ստեղծվել է 2006թ.-ին, իսկ 2010թ. կայքում հրապարակվեցին ԱՄՆ գաղտնի դիվանագիտական նամակագրությունները, որի պատճառով միջազգային ասպարեզում բազմաթիվ դիվանագիտական սկանդալներ ծագեցին։ Wikileaks-ի հրապարակումներից հետո արաբական մի շարք երկրներում սոցիալական դժգոհություններ, եւ իշխանափոխություններ սկսվեցին, որոնցից մի քանիսը դեռեւս շարունակվում են։ Ըստ լուրերի՝ Wikileaks-ի արխիվներում առանձին թղթապանակ կա Թուրքիայի մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Մեծ Բրիտանիայում 2010թ. դեկտեմբերի 7-ին Ջուլիան Ասանջին ձերբակալել են Շվեդիայում մարմնավաճառի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար (նրան մեղադրում են մարմնավաճառի հետ առանց պահպանակի սեռական հարաբերություն ունենալու մեջ)։
Տեղեկացնենք, որ Ասանջի կենսագրությամբ հետաքրքրված է նաեւ Universal կինոստուդիան, ինչպես նաեւ Սթիվեն Սփիլբերգը, որը ցանկանում է Ասանջի մասին ֆիլմ նկարահանել:




























