Իտալիայի հակամենաշնորհային մարմինը 7 մլն եվրոյի չափով տուգանել է Facebook-ին օգտատերերի տվյալների մշակման կոմերիցոն մեթոդների շտկման մասին պահանջները չկատարելու համար, հաղորդում է Reuters-ը:
2018 թվականի նոյեմբերին հակամենաշնորհային մարմինը սահմանել է, որ սոցցանցը օգտատերերի չի տեղեկացրել տվյալների հավաքման եւ օգտագործման մասին:
Այն տուգանել է ամերիկյան ընկերությանը 5 մլն եվրոյի չափով եւ խնդրել փոփոխություններ ներկայացնել:
«Ընթացիկ հետաքննությունը ցույց է տվել, որ ընկերությունը չի հրապարակել փոփոխություններն ու չի դադարեցրել անբարեխիղճ պրակտիկան»,-ասվում է մարմնի հաղորդագրության մեջ:





























