Ջակարտայի իշխանությունը բնակիչներին սպառնում է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու համար մինչեւ 5 մլն ռուփիի (356,89 դոլար) չափով տուգանքներով, հաղորդում է Reuters-ը:

Ջակարտայի նահանգապետի տեղակալ Ահմադ Ռիզա Պատրիան ասել է, որ քաղաքային իշխանությունները պարզապես հետեւում են կանոններին,  իսկ նման պատժամիջոցները ծայրահեղ միջոց են Ջակարտայում, որտեղ գրանցվել է վարկման ավելի քան 1,2 մլն դեպք:

Ինդոնեզիան ձգտում է 15 ամսում պատվաստել 270 մլն բնակչությունից 181,5 միլիոնին: Պատվաստումը սկսվել է անցած ամիս:

Ավելի վաղ այս ամիս Ինդոնեզիայի նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ցանկացած մարդ, ով հրաժարվում է պատվաստումից, կարող է մերժվել սոցիալական օգնություն կամ պետական ծառայություններ ստանալ կամ էլ պետք է տուգանք վճարի:

«Պատժամիջոցները մարդկանց մասնակցությունը խրախուսելու վերջին փորձն է»,-ասել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: