Rimac Automobili էլեկտրական հիպերքարերի արտադրողն ու Volkswagen-ի Bugatti սուպերքարերի մակնիշը տեխնոլոգիապես համատեղելի են, հայտարարել է Porsche  ընկերության գործադիր տնօրենը Automobilwoche գերմանական պարբերականին՝ հույս հայտնելով, որ գործարքը նրանց միջեւ կարող է առաջիկայում կայանալ:

Car բրիտանական ավտոմոբիլային պարբերականն անցած տարի հայտնել էր, որ Volkswagen-ը գտնվում է Rimac Automobili ընկերությանը Bugatti-ն վաճառելու եզրին, հաղորդում է Reuters-ը:

Փոխարենը Porsche-ն, որը նույնպես պատկանում է Volkswagen-ին, կմեծացնի իր մասնաբաժինը Rimac Automobili-ում, որը հիմնադրվել է խորվաթ ձեռնարկատեր Մատե Ռիմացի կողմից, հաղորդել է Car-ը:

«Ներկայում տարվում են ինտենսիվ քննարկումներ այն մասին, թե ինչպես է հնարավոր լավագույնս զարգացնել Bugatti-ն: Ռիմացը կարող էր այդ հարցում իր դերն ունենալ, քանի որ բրենդները տեխնոլոգիապես լատ համատեղելի էն»,-ասել է Porsche AG-ի գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումը: Բլյումը նաեւ հաստատել է ավելի բարձր նպատակները Porsche-ի համար տնտեսելու հարցում: