ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհրամայի 5 օրով իջեցնել դրոշները՝ ի նշան կորոնավիրուսից մահացած մոտ 500 000 ամերիկացիների համար սգի: Բայդենը նաեւ հետո ելույթ կունենա մոմավառության արարողությանը եւ մեկ րոպե լռությամբ կհարգի նրանց հիշատակը:
«Այսօրվա իրադարձությունները, ներառյալ նախագահի ելույթները, կընդգծեն ամերիկացի ժողովրդի եւ շատ ընտանիքների համար մասշտաբները»,- ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջnն Փսակին: «Նախագահը կխոսի այս համավարակի ընթացքը կոտրելու ամերիկյան ժողովրդի կամքի ուժի մասին, որն արվել է համատեղ աշխատելով, հետեւելով հանրային առողջության ուղեցույցներին եւ պատվաստանյութեր պատրաստելով»:
ԱՄՆ-ում COVID-19-ից մահացությունների թիվը մոտ կես միլիոն է, ինչը ռեկորդային է ամբողջ աշխարհում, հայտնում է Ջոնս Հոփկինսի ինստիտուտը: Նրա տվյալներով՝ երկիրը գրանցել է վիրուսից մահվան ավելի քան 499 000 դեպք, եւ սպասվում է, որ առաջիկա օրերին այդ թիվը կանցնի կես միլիոնից:




























