Մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովը որոշում կայացրեց փակ նիստ անցկացնել, որի ընթացքում կքննարկվի «Ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց վերադարձի գործընթացին Ադրբեջանի միջամտության քաղաքականության դատապարտման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը»:
Հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի խոսքով` այս հարցը բավականին զգայուն է հասարակության, հատկապես` ռազմագերիների հարազատների ու ընկերների համար, եւ այդ պատճառով առաջարկվել է նիստը փակ դռների հետեւում անցկացնել:





























