Մարտի 1-ին, ժամը 19:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի պոլիլինիկայի մոտակաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ց:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակաքում բախվել են «Opel Vectra G» (վարորդ՝ Կ․ Ս․) եւ «Volkswagen Touareg» մակնիշների (վարորդ՝ Ա․ Վ․) ավտոմեքենաները։
Փրկարարները փակել են «Opel Vectra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ վարորդ Կ․ Ս․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։




























