Թուրքիան Իսրայելի հետ նոր «հաշտեցում» է հնարել, գրում է Jerusalem Post-ը:
Դեկտեմբերի սկզբին, երբ Անկարան տեսավ, որ Ջո Բայդենը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, եւ որ Դոնալդ Թրամփի հետ իր սերտ համագործակցությունն ավարտին է մոտենում, փորձեց խաբել Իսրայելին եւ «ծովային գործարք» կնքել:
Իսրայելն արդեն սերտ հարաբերություններ ունի Կիպրոսի, Եգիպտոսի եւ Հունաստանի հետ, որոնց հետ պայմանավորվել է տնտեսական գոտիների սահմանազատման շուրջ:
Իսրայելը, Հունաստանն ու Կիպրոսը մշակում են խողովակաշար համաձայնագրին համապատասխան, որը ստորագրել են անցած տարի, եւ որը Արեւելյան Միջերկրական ծովում գազային ֆորումի մի մասն է: Թուրքիան ձգտում էր փլուզել այդ բոլոր հարաբերությունները՝ 2019 թվականի դեկտեմբերին՝ գործարք կնքելով Լիբիայի հետ:
Հունաստանն ու Եգիպտոսը օգոստոսին համաձայնագիր են ստորագրել ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների քննարկումից հետո Ֆրանսիայի, ԱՄԷ-ի եւ Կիպրոսի հետ միասին: Թուրքիան սպառնալիքով պատասխանել է Հունաստանին, եւ երկրները մոտ են եղել պոտենցիալ կոնֆլիկտին: Ֆրանսիան եւս ներգրավվել է:
Ապա Անկարան սպառնալիքից անցել է կեղծ նորությունների տարածման: Նա սադրիչ հրապարակումներ է արել իսրայելական լրատվամիջոցներում, որոնցում Կիպրոսն անհետացել է ջրի միջերկրածովյան իրավունքից եւ բացառիկ տնտեսական գոտուց, իսկ Թուրքիան եւ Իսրայելը ծովային սահմանների շուրջ «կախարդական» գործարք են կնքել: Սակայն Իսրայելը մերժել է գործարքը: Այն ծովում Թուրքիայի հարեւանը չէ:
Այժմ Թուրքիան փորձում է ներգրավել Եգիպտոսին:
Անկարան օգտագործում է իր կառավարամետ անգլալեզու լրատվամիջոցները, որպեսզի նոր պատմություն տարածի: «Թուրքիան կարող է ծովային սահմանի մասին համաձայնագիր կնքել Եգիպտոսի հետ»,-ասվում է Anadolu-ի գլխագրում: «Հունաստանը մտահոգված է, որ Եգիպտոսը գործում է Միջերկրական ծովում թուրքական ԲՏԳ-ին համապատասխան»,-գրում է Daily Sabah-ը: «Ջերմացե՞լ է արդյոք Եգիպտոսը Թուրքիայի առաջարկից»,-հարց է ուղում պետության կողմից վերահսկվող TRT-ն:
Որեւէ ապացույց չկա, որ Անկարան եւ Կահիրեն կարող են ծովային գործարք կնքել, եւ տարօրինակ կլիներ, եթե Եգիպտոսը հանկարծ հրաժարվեր Հունաստանի եւ Կիպրոսի հետ իր կուրսից:
Թուրքիայի տարօրինակ մոտեցման նպատակը, որը նման է Իսրայելի նկատմամբ դեկտեմբերյան մոտեցմանը, այն է, որպեսզի կառավարությունը պարզապես հայտնի ԶԼՄ-ներին, թե ինչ է տեղի ունենում, վերջիններս հայտնեն այդ մասին որպես փաստ, ապա այդ գաղափարն «իրականություն» դառնա:
Նույնը տեղի ունեցավ Իսրայելին խաբելու փորձերում իսրայելական ԶԼՄ-ներում երեւակայական գործարքի մասին հրապարակումների միջոցով: Թուրքիան խոսում է «հաշտեցման» մասին, սակայն երկրների մեծամասնությունը, որոնք վերապրել են սպառնալիքներ, կեղծիք, վիրավորանք եւ նույնիսկ ահաբեկչություն Թուրքիայի ներկայիս իշխող կուսակցության կողմից, գիտեն, որ հաշտեցում չկա:
Եգիպտոսը եւ Իսրայելը ոչինչ չեն ստանա Թուրքիայի հետ ցանկացած գործարքից, քանի որ նրանք արդեն ունեն իրենց տնտեսական գոտիները: Նրանց պետք չէ, որպեսզի Անկարան համաձայնի իրենց հետ, քանի որ Հունաստանն ու Կիպրոսն ավելի մոտ են օֆշորներին: Դա նշանակում է, որ Թուրքիան առաջ կքաշի այդ գաղափարները, որպեսզի հավակնի ջրերին, որոնք նկատմամբ իրավունք չունի, եւ փոխարենը ոչինչ չի տա:
Ֆրանսիան եւս գիտի «հաշտեցման» այդ խաղի մասին, նա եւս խնդրում է Թուրքիային իսկապես փոխվել, այլ ոչ թե պարզապես ասել «հաշտեցում» եւ նույն կերպ շարունակել: Թուրքիայի կողմից ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների ընդունումն ու Երուսաղեմն «ազատագրելու» վերջին սպառնալիքները արդյունք չեն տալիս: Նա նաեւ սպառնում է Եգիպտոսի կառավարությունը: Այդ մասին չեն մոռանում:





























