Ապօրինի զենք-զինամթերք կրելու եւ պահելու կասկածանքով որոշակի անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք։ Նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ մի քանի ժամ առաջ Էջմիածնի ոստիկանները բերման են ենթարկել քրեական հեղինակություն համարվող «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը եւ նրան ուղեկցող 10-ից ավելի անձինք:




























