Թուրքական Bayraktar—ի ստեղծող, Baykan ընկերության նախագահ Սելչուք Բայրաքթարը հայտնել է, որ նախօրեին Բիթլիսում կործանված ռազմական ուղղաթիռի մեջ է եղել նաեւ գեներալ Օսման Էրբաշը։
Սելչուք Բայրաքթարը սոցիալական ցանցերից մեկում գրառում է կատարել՝ ցավակցելով բոլոր մահացածների հարազատներին՝ շեշտելով, որ 11 զոհերից մեկը գեներալ Օսման Էրբաշն է եղել, ով մեծ աջակցություն է ցույց տվել Bayaktar Tb2 անօդաչու սարքի ստեղծմանը։




























