Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Կայլի Մաքենանին չի զարմացել նրանով, թե ինչու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռեւս սեփական մամուլի ասուլիսը չի անցկացրել՝ չնայած զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը վեց շաբաթ շարունակ:
FOX Business-ին տված հարցազրույցում նա անվանել է նախագահի գործողություններն «արտասովոր», սակայն «ոչ աննախադեպ»:
«Դուք հիշում եք... «նկուղային ռազմավարությունն» այն է, ինչ նա կիրառել է նախընտրական արշավի ժամանակ: Նա դիմադրել է շուրջ 50 օր եւ միայն երկու անգամ հարց տվել: Եւ երբ նա դա արել է, դրանք հարցեր էին, որոնք նա ինքն էր ընտրել»,-հայտարարել է Մաքենանին:
Բայդենին նախորդող Դոնալդ Թրամփն անցկացրել է իր առաջին մամուլի ասուլիսը 2017 թվականի փետրվարի 16-ին, մինչդեռ Բարաք Օբաման անցկացրել էր իր առաջին ասուլիսը 2009 թվականի փետրվարի 9-ին:
Մաքենանին համարում է, որ մամուլի հետ Բայդենի փոխազդեցության բացակայությունը կապված է նրա աշխատակիցների հետ:
«Ես կարծում եմ, որ նրա աշխատակիցները չեն հավատում, որ նա կարող է կանգնել ամբիոնի առաջ եւ անցկացնել մամուլի ասուլիս այնպես, ինչպես բազմիցս արել է նախագահ Թրամփը»,-ասել է նա:




























