Ֆրանսիայի Ազգային ժողովի խոսնակ Ռիչարդ Ֆերանը մտադիր է դատախազություն հայց ներկայացնել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի հիսուն անդամների նկատմամբ մահվան սպառնալիքների վերաբերյալ, հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով Ազգային ժողովի իր աղբյուրը:

Ինչպես նշում է գործակալությունը, էլեկտրոնային փոստով ուղարկված, պատգամավորների լուսանկարներով եւ առանց պատճառների բացատրության այդ սպառնալիքներն անհանգստացնում են տարբեր կուսակցությունների խորհրդարանականներին:

Մասնավորապես, սպառնալիքներով այդպիսի ուղերձները, որոնցում հստակ պատճառ չի նշվում, էլեկտրոնային փոստով ուղարկվել են այնպիսի պատգամավորների, ինչպիսիք են Անդրե Շասենը (կոմունիստ, PCF), Էրիկ Սիոտին («Հանրապետականներ» աջ կուսակցություն, LR) կամ Ալեքսիս Կորբիերին («Անհնազանդ Ֆրանսիա», LFI)։ Իշխող կուսակցության («Առաջ, Հանրապետություն», LREM) ներկայացուցիչ, խոսնակ Ռիչարդ Ֆերանն ինքը սպառնալիքներ չի ստացել, բայց նրա կուսակցության մի քանի անդամներ նույնպես դարձել են նման էլեկտրոնային հաղորդագրությունների հասցեատերեր։

Համաձայն Քրեական-դատավարական օրենսգրքի 40-րդ հոդվածի`Ռիչարդ Ֆերանը կարող է Ֆրանսիայի ամբողջ Ազգային ժողովի անունից դատախազությանը բողոքել սպառնալիքներից: Պատգամավորներին պարբերաբար սպառնում են, հատկապես սոցիալական ցանցերում, բայց հազվադեպ է գործը հասնում արդարադատության մարմիններին ուղղված կոնկրետ դիմումների, հայտնում է RFI-ը: