Բրիտանական թագավորական ընտանիքը վշտացած է՝ տեղեկանալով այն խնդիրների մասին, որոնց Հարրին ու Մեգանը բախվել են վերջին մի քանի տարիներին, եւ այդ խնդիրները կլուծի մասնավոր կարգով: Այս մասին ասվում է Բուքինհեմյան պալատի հայտարարության մեջ:
Պալատում հայտարարել են, որ «բարձրացված հարցերը, հատկապես ռասայական, մտահոգություն են առաջացնում» եւ շատ լուրջ են ընդունվում: «Հարրին, Մեգանն ու Արչին միշտ սիրված կլինեն ընտանիքի բոլոր անդամների կողմից»,- ասված է հայտարարության մեջ:
Այս հայտարարությունը Բուքինհեմյան պալատի առաջին մեկնաբանությունն է Օփրա Ուինֆրիի հետ Հարրիի եւ Մեգանի երկժամյա հարցազրույցի վերաբերյալ, որում նրանք պնդել են, որ թագավորական ընտանիքում եղած ժամանակ Մեգանը բախվել է ռասիզմի եւ դաժան վերաբերմունքի:




























