Չեչնիայում HALO Trust-ը զբաղվել է գրոհայիններ պատրաստելով: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ռուս լրագրող Անդրեյ Մեդվեդեւը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ բրիտանական HALO Trust ընկերությունը, որը բարեգործական գործունեությամբ է զբաղվում Արցախում, թուրքական հատուկ ծառայություններին է տրամադրել Արցախի ականապատված տարածքների քարտեզը, ինչը թույլ է տվել նրանց 44-օրյա պատերազմի ընթացքում հաջողությամբ հաղթահարել Արցախի Պաշտպանության բանակի կողմից պաշտպանական ականապատված տարածքները:
«Իսկ ի՞նչն է տարօրինակ։
Չեչնիայում HALO Trust-ը զինյալներ էր պատրաստում: Տարածքներ ականազերծող կամավորներ պատրաստելու շղարշի տակ ականապայթեցման գործի մասնագետներ են պատրաստել»,- գրել է նա:




























