Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ամբողջ քաղաքական ընդդիմությունը գտնվում է ցուգցվանգի վիճակում: Այս մասին Երեւանում «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչական հանրահավաքում Մոսկվայից տեսահեռարձակման ժամանակ հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում ընդդիմությունը գտնվում է «գործողության պարտադրանքի» մեջ: «Ընդ որում՝ ամեն անգամ, յուրաքանչյուր նոր փուլում իրավիճակը վատթարանում է:
Առայժմ ես դա տեսնում եմ: Սա նշանակում է, որ սցենարը, գոնե հաստատ, ոչ թե երկրի վարչապետն է հորինել, այլ ակնհայտորեն նա, ով, հավանաբար, հաջողությամբ նրան խորհուրդ է տալիս»,- ընդգծեց Գեւորգյանը:




























