Չորրորդ սերնդի ռուսական Սու-27 կործանիչ վաստակել է «ՆԱՏՕ-ի ամենավատ մղձավանջը» կարգավիճակը, գրում է The National Interest-ը:

«Սու-27-ը դարձել է առանցքային փոխադրամիջոց Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունում»,-ասվում է հրապարակման մեջ:

Պարբերականը շեշտում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռազմաօդային ուժերը օգտագործել են Սու-27 կործանիչ Ռուսաստանի օդային տարածքին մոտ թռչող օտարերկրյա ինքնաթիռներին հետեւելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Առաջին Սու-27-երը սկսել են օգտագործվել 80-ականներին: Սու-27-ի հիման վրա ստեղծվել են այնպիսի մարտական ​​մեքենաներ, ինչպիսիք են՝ Սու-30, Սու-33, Սու-34, Սու-35 եւ Սու-37: Ժամանակին օդանավը նույնպես արտոնագրով կառուցվել է Չինաստանում, Հնդկաստանում եւ Ուկրաինայում: