Հայաստանի Հանրապետության իշխանությունների շահարկումները վերջ չունեն. նրանք իսկապես պատրաստ են ամեն ինչի իշխանական աթոռները պահպանելու համար, գրում է Armenian Military Portal տելեգրամյան ալիքը:
«Արդեն երեք ամսից ավել է հայ եւ օտարերկրյա վերլուծաբաններն ասում են, որ թուրք-ադրբեջանական միությունը ցանկանում է Սյունիքով միջանցք եւ պատրաստ է լուծել հարցն ուժային ճանապարհով: Նրանց համար կենսական կարեւորություն ունի միջանցքն ու 44-օրյա պատերազմի իրական նպատակն էր ցամաքային ճանապարհը, որը կմիացնի Կասպից ծովն ու Թուրքիան Սյունիքի եւ Նախիջեւանի հետ:
Այդ մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ իշխանություններից, որոնք զբաղվում են ապատեղեկատվությամբ, ռազմավարական բարձունքները հանձնելով եւ բնակչության ուշադրությունը շեղելով:
1. Փաշինյանն ու թիմակիցները 2020 թվականի նոյեմբերին եւ դեկտեմբերին ապազգային «սահմանագծման» շրջանակում հանձնել են Սյունիքի բոլոր ռազմավարական բարձունքները:
2. Իշխանություններն առավելագույն չափով թուլացրել են Սյունիքում Հանրապետության ԶՈՒ կոնտինգենտն ու ամեն կերպ խոչընդոտել առաջնագծի պաշտպանական միջոցների ամրապնդման փորձերը:
3. Իր խայտառակ կապիտուլյացիան ստորագրելուց մեկ շաբաթ անց Փաշինյանն առաջ էր քաշում միտքը, որ «մենք այժմ չունենք առաջնագիծ, մենք ունենք պետական սահման»:
4. Իշխանությունները «Գուգլով սահմանագծման» շրջանակում հակառակորդի մասնակի հսկողությանն են հանձնել Գորիս-Կապան-Մեղրի ռազմավարական ճանապարհը:
Եւ ի՞նչ ենք մենք լսում այժմ Հանրապետության իշխանությունների կողմնակիցներից
«Գիտակցելով իրավիճակի լրջությունը, պետությունն, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ-ն ամրապնդելու անհրաժեշտությունը, մեր համերաշխությունը հայտնելով ազատագրական պայքարի մասնակիցներին՝ կոչ ենք անում միավորվել հայրենասեր մարդկանց, որոնք ազգային գաղափարներ կրողն են, մտահոգված են ազգի ճակատագրով: Անհրաժեշտ է համախմբվել: Հակառակորդ երկրի առաջնորդն արդեն ծաղրում է եւ սպառնում գրավել Զանգեզուրը»,-Սասուն Միքայելյան:
Նա ինչ-որ տեղ իրավացի է՝ պետք է համախմբվել եւ դա պետք էր վաղուց անել՝ չորս ամիս առաջ: Երկրապահի անունից ելույթ ունենալիս Միքայելյանն առաջարկում է ժողովրդին միավորվել, իսկ կառավարությանը, որն ապատեղեկատվության եւ անկայունության ամենամեծ աղբյուրն է, հարթել հարաբերությոնները հակազդող կողմերի հետ եւ ներկայացնել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ծրագիր: Դա սարկազմ է, պարոն Միքայելյան:
Փաշինյանն ու կառավարությունն արել են հնարավոր եւ անհնարին ամեն ինչ Սյունիքի սահմանները թուլացնելու, ՀՀ ԶՈՒ-ն ապակայունացնելու եւ հակառակորդին քարտ-բլանշ տրամադրելու համար:
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Փաշինյանը փորձում է ոչնչացնել ՀՀ ԶՈՒ-ն՝ հեռացնելով Գեներալներին եւ խժդժություններ առաջացնելով Բանակի եւ Հանրապետության քաղաքացիների միջեւ: Փաշինյանն իր գործողություններով եւ հայտարարություններով ամեն կերպ օգնում է Ալիեւին իրագործել վերջինիս ծրագիրը:
Սպառնալիքն իրական է, սակայն Հայաստանի իշխանությունները սպառնալիքի նախաձեռնողներն են եւ դա շահարկում են Հանրապետությունում իշխանությունը պահպանելու համար: Եւ Փաշինյանի կառավարության հետ միավորվելը միեւնում է, ինչ միավորվել թյուրք հարեւանների հետ, քանի որ վերջին չորս ամիսներն ապացուցել են, որ Հանրապետության իշխանություններն ու ժողովուրդը գտնվում են հակառակ դիրքերում»,-գրում է տելեգրամյան ալիքը:




























