Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 62-ամյա Գավրուրան Գավիդեյին՝ իր վարած Volvo մակնիշի բեռնատարով, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կիսակողաշրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վարորը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:




























