Կոսովոն նախօրեին նոր դեսպանատուն է բացել Երուսաղեմում: Ինչպես հայտնում է Reuters-ը:

Նոր դեսպանատունը դիտվում է որպես Իսրայելի եւ մահմեդական մեծամասնություն ունեցող երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հերթական քայլ: Այնուամենայնիվ, Պաղեստինի ներկայացուցիչ Վասել Աբու Յուսեֆը՝ Պաղեստինի ազատագրման կազմակերպության (PLO) գործադիր կոմիտեի անդամը, հայտարարել է, որ Կոսովոն դեմ է ՄԱԿ-ի բանաձեւերին:

Երուսաղեմի կարգավիճակը տասնամյակներ շարունակ բուռն վեճերի առարկա է դարձել Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ:

Թրամփի վարչակազմն ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ էր տեղափոխել 2018-ին, իսկ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարին Սենատի լսումների ժամանակ հայտնել է, որ Բայդենի վարչակազմը մտադիր չէ չեղյալ հայտարարել այդ քայլը:

Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերականգնելու է հարաբերությունները Պաղեստինի հետ, ինչը կօգնի ինչպես Իսրայելի ժողովրդին, այնպես էլ Պաղեստինին: