Պանդեմիան զգալիորեն ուժեղացրել է գերիշխող ընկերությունների շուկայական իշխանությունը,ինչը կարող է  հանգեցնել միջնաժամկետ դանդաղ աճի եւ նորարարությունների ու ներդրումների զսպման: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը:

ԱՄՀ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուկայական իշխանության առանցքային ցուցանիշներն աճում են:

«Համաճարակի պատճառով, մեր գնահատականներով, զարգացած տնտեսություններում այս համակենտրոնացումը կարող է աճել առնվազն նույնքան, ինչքան 2015-ի ավարտից 15 տարի առաջ»,-ասել է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան: «Նույնիսկ ճգնաժամից շահած այնպիսի ոլորտներում, ինչպիսին է թվային ոլորտը, գերիշխող դերակատարները շարունակում են մնալ ամենամեծ հաղթողները»,-հավելել է նա: